Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը երկարացնում է արձակուրդները, հետաձգում գարնանային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

վրաստանկորոնավիրուս

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են երկարաձգել արձակուրդները երկրի դպրոցներում, մանկապարտեզներում և համալսարաններում։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ որոշում է կայացվել հետաձգել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչը մինչև ապրիլի 13-ը:

Նշենք, որ այս պահի տվյալներով Վրաստանում կա կորոնավիրուսի գրանցված 23 դեպք, վիրուսից վերականգնվածներ և մահացածներ չկան։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։