Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը փակել է օտարերկրացիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

վրաստան

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել օտարերկրացիների՝ երկիր մուտքը։ Այս մասին հայտարարել է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին: 

Նշվում է, որ արգելքը ուժի մեջ կդրվի մարտի 17-ից և կգործի երկու շաբաթ։ Չիքովանին ընդգծել է, որ սահմանփակումները վերաբերում են օտարերկրա բոլոր քաղաքացիներին,- հաղորդում է Газета.ru-ն։