Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

.

Ամերիկյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա գրել է իր Թվիթերում։

Դերասանը հայտնել է, որ գտնվում է Ավստրալիայում և հետևում է բժշկական անձնակազմի ցուցումներին։