Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանին հայտնվել են Հայաստանի և ևս 165 երկրների դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դրոշ

Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան գագաթին տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է 166 երկրների պետական դրոշներով. դրանք այն երկրներն են, որոնցում կորոնավիրուսով վարաման դեպքեր կան: Այդ մասին հայտնում են տեղեկան ԶԼՄ-ները:

Բրազիլիայի կարդինալ Օրանի Խուան Տեմպեստան արձանի մոտ աղոթել է կորոնավիրուսով վարակվածների համար՝ հույս հայտնելով, որ մի օր կրկին կկարողանանք գրկել իրար:

Նշենք, որ որոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 311 000-ի, մահացել է ավելի քան 12 հազար մարդ, ապաքինվել է մոտ 90 հազար մարդ:

Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: