Կորոնավիրուսից ապաքինվել է 471 մարդ, հաստատվել է վարակման 108 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News     

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 108 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 44 953 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 471 մարդ, շարունակում  է  բուժվել  3182-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է  40 592 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 3 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 903  է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  276-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 221041 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը  1864 է: 

--00--ՄՀ