Հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք․ ապաքինվել է 797, մահացել՝ 17 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News 

կորոնավիրուս

Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 682  դեպք, որոնցից 125 966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 732 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք  առողջացած 797 և  մահվան 17 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է: 

--00—ՄՀ