Ռեժիսորը հրավիրում է աշխարհին՝մասնակցելու կարանտինում մարդկանց մասին ֆիլմի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ռեժիսոր

Ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Թիմուր Բեքմամբետովը, Կազանում գտնվելով կարանտինի մեջ, իր ժամանակը իզուր չի անցկացնում: Նա հեռահար կարգով նկարահանում է «Фау. Побег из ада» ֆիլմը: Թիմուրը բոլորին հրավիրել է մասնակցելու իր «կարանտինային պատմություններ» նախագծին: Այս մասին հաղորդում է «Московский Комсомолец» թերթը:

«Բոլոր նրանք, ովքեր այս օրերին գտնվում են մեկուսացման մեջ, անկախ նրանից կինեմատոգրաֆիստ են, թե ոչ, կարող են գրանցվել Բեքմամբետովի կայքում և կցել հեռախոսով նկարահանած տեսանյութը, որը, ամենայն հավանականությամբ, հետագայում տեղ կգտնի ֆիլմում»,- հայտարարել է ռեժիսորը:

Տեսանյութեր

Live

Լրահոս