Նոր փոփոխություն. հեծանիվ վարել և սպորտով զբաղվել կարելի է միայն ժամը 6:00-10:00-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

հեծանվավազք

Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարելվել են փոփոխություններ: Մասնավորապես, Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում կատարվել է հետևյալ փոփխությունը:

«Սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ որոշման մեջ նախկինու նշված էր օրվա ընթացքում մեկ անգամ սպորտով զբաղվելու մասին՝ առանց կոնկրետ ժամանակահատվածի: Սակայն ըստ նոր որոշման՝ «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։

Հիշեցնենք,որ նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, եթե անձը ունի թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկ կամ անձը հաստատող փաստաթուղթ: