Միշուստինը կոչ է արել COVID-19-ի դեմ պայքարելու համար ԵԱՏՄ-ին ապահովել դեղամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

միշուստին

ԵԱՏՄ անդամ երկրները, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, պետք է ամբողջովին ապահովված լինեն դեղամիջոցներով, անհրաժեշտ է նաև ընդլայնել COVID-19-ի թեստավորումը: Այս մասին ապրիլի 10-ի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է РиаНовости-ն:

«Պետք է հոգ տանել, որ «հնգյակի» պետություններն ամբողջապես ապահովված լինեն վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով, ինչպես նաև ընդլայնել կորոնավիրուսի թեստավորումը»,- ասել է Միշուստինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը միության անդամ երկրներին արդեն փոխանցել է թեստային համակարգեր, որոնց միջոցով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում:

«Նախապես մշակված միջոցառումները թույլ կտան մեղմել «հիվանդության պիկը»,- նշել է վարաչպետը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1,6 միլիոնից ավել դեպք, որից՝ ավելի քան 95.000-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ։

Տեսանյութեր

Live

Լրահոս