Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

աղասի

«Երեկ Էրեբունի բկ ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը.

«Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:
Առողջություն փոքրիկին և մայրիկին:
Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»: