ԱՄՆ-ում վարակվածների թիվը հատեց 1 միլիոնը. 14,186 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ամն

Ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն 3,065,778 է, որից 211,658 մահացել է, 923,062-ը՝ ապաքինվել:

Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ դեպքերի թիվը հատեց 1 միլիոնը: Այս պահին երկրում վարակակիր է 1,010,507 մարդ, որից 56,803-ը մահացել է, 139,162-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը 814,542 է, որից 14,186 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: ԱՄՆ-ում արդեն հանձնել են 5,696,928 թեստ:

Թվային տվյալներին կարող եք ծանոթանալ worldometers.info/coronavirus-ում: