ԱՄՆ վարչակազմը կարող է արգելափակել Բրազիլիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում կորոնավիրուսային դեպքերի քանակի մասին տեղեկությունը, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան շատ թեստավորում է իրականացվում երկրում:

«Այսպիսով, եթե մենք 14 միլիոն մարդու փոխարեն մեկ միլիոն մարդ թեստավորեինք, ապա շատ ավելի քիչ դեպքեր կունենայինք», - ասում է Թրամփը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նախագահը նշում է, որ դա ցույց է տալիս համավարակի դեմ պայքարողների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1,5 միլիոն հաստատված դեպք: Ավելի քան 91,000 մարդ մահացել է: Աշխարհում վարակակիրների թիվն անցել է 5 միլիոնը: Գրանցվել է մահվան մոտ 320 000 դեպք:

Նախագահը խոսեց նաև Բրազիլիայից եկող մարդկանց մուտքը արգելափակելու հնարավորության մասին՝ ընգծելով, որ վարչակազմը դիտարկում է այդ հնարավորւրությունը, քանի որ չի ցանկանում , որ կորոնավիրոսով հիվանդներ ներթափանցեն ԱՄՆ:

Բրազիլիան դարձել է Լատինական Ամերիկայի ամենաշատ տուժած երկիրը, որը աշխարհում երրորդն է կորոնավիրուսի դեպքերով. ավելի քան 250,000 հիվանդ: Վերակենդանացման բաժանմունքների մահճակալների ավելի քան 85 տոկոսը զբաղեցված են կորոնավիրուսով վարակված հիվանդներով Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում:

Տեսանյութեր

Live

Լրահոս