Ստեփանավանի տներից մեկում ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

 

հրդեհ

Ապրիլի 28-ին՝ ժամը 11։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի  Ստեփանավան քաղաքի Նանսենի փողոցի տներից մեկի տանիքի կառուցատարրերից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջերմահարվել են վառարանի խողովակի մոտակայքում գտնվող տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ)։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։