Ռուսաստանը վարակվածների թվով առաջ անցավ Իրանից. «Worldometers»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ռդ

Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով անցել է Իրանից: ՌԴ-ում վերջին 1 օրում վարակվածների թիվն ավելացել է 7933-ով. մայիսի 1-ի տվյալների համաձայն՝ երկրում կա 114,431 վարակակիր, որից ակտիվ դեպքերի թիվը 100 042 է: Ապաքինվել է 13,220 մարդ, մահացել՝ 1,169 մարդ:

Իրանում վերջին 1 օրվա ընթացքում վարակման 1006 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների ընդհանուր թիվը 95,646, որից մահացել է 6,091 մարդ, ակտիվ դեպքերի թիվը 13,237 է:

Նշենք, որ Ռուսաստանն այս պահին վարակվածների թվով աշխարհում 8-րդն է, Իրանը՝ 9-րդը, Բարզիլիան՝ 10-րդը, Չինաստանը՝ 11-րդը, իսկ Թուրքիան՝ 7-րդը:  

Վարակվածների և մահացների թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Այստեղ վարակվել է 1,097,080 մարդ, մահացել՝ 63,913 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդության թվային տվյալներին կարող եք ծանոթանալ Worldometers-ում: