Շալկեի՝ 4 տարի մահացած համարվող պաշտպանը ողջ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

Յանիկ Կամբա

4 տարի մահացած համարվող «Շալկե 04»-ի նախկին պաշտպան Յանիկ Կամբան Գերմանիայում է, ողջ և առողջ:

Գերմանական թիմի նախկին ֆուտբոլիստը ենթադրաբար ավտովթարի զոհ էր դարձել  2016 թվականի հունվարի 9-ին:  Նրա մահվան լուրից հետո ֆուտբոլիստի կինը խոշոր գումար էր ստացել ապահովագրական ընկերությունից։ Այժմ նա մեղադրվում է խարդախության մեջ, սակայն պնդում է, որ ապահովագրության մասին տեղեկացել է միայն մահվան լուրից հետո:

 Ըստ դատական գործի Կամբան 2018 թվականին դիմել է հայրենի Կոնգոյի դատարան Գերմանիայի դեսպանատանը հայտնել իր մահվան կեղծ լինելու մասին։ Նա հայտնել է նաև, որ Կոնգոյում ընկերների հետ ճանապարհորդելիս, իրեն թողել են մենակ, առանց փաստաթղթերի, գումարի և հեռախոսի:

Կամբան հիմա 33 տարեկան է: Թե ինչպես է կարողացել փաստաթղթեր ձեռք բերել ու վերադառնալ Գերմանիա, հայտնի չէ: Այժմ աշխատում է էներգետիկ ընկերությունում՝ որպես քիմիկոս: Ապրում է Գելզենկիրխենի մոտ: