Մայիսյան եռատոնին նվիրված առցանց կոնֆերանսում կուրսանտները ներ­կա­յացրել են զեկույցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

պն

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կազմակերպած միջբուհական ուսանողական առցանց կոնֆերանս-քննարկմանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայիսյան եռատոնին նվիրված կոնֆերանսում ռազմական համալսարանի կուրսանտները ներ­կա­յացրել են «Հայաստանի վերածնունդը» (անգլերեն), «Կանանց ներդրումը Հայրենական մեծ պատերազմում» (ռուսերեն) և «Շուշիի ազատագրումն իմ աչքերով» զեկույցները:

Կոնֆերանսի մոդերատորները բարձր են գնահատել Ռազմական համալսարանի կուրսանտների զեկույցների բովանդակությունը և տարբեր լեզուներով ներկայացնելու կարողությունը: