Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News     

ոստիկանություն

Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 9-ին, ժամը 09։05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորությամբ և 8 մետր խորությամբ հայտնաբերվել է որպես անհետ կորած 75-ամյա կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: