ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանում հանքարդյունաբերության սեփականատարերի ցանկի հրապարակումը մոռացության չի տրվել և կոնկրետ պրոցեսներ են տեղի ունեցել իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ։
«Մեր մեջ ասած՝ իրական սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են՝ առնվազն հանրային մակարդակում։ Կան որոշակի քրեական գործեր և դրանց բարեհաջող քննության ընթացքում այս հարցերի բոլոր պատասխանները բացահայտ կհնչեն»- նշեց վարչապետը։
Փաշինյան նաև նշեց, որ այս պրոցեսը մինչև վերջ գնալու է և այլ տարբերակ չկա։