Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

թուրքիա

Թուրքական հանքարդյունաբերական CS Global ընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Արևմտյան Վիրջինիա նահանգում 10 միլիոն դոլար ներդրում է կատարելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Արևմտյան Վիջինիայի նահանգապետարանի հայտարարությունում նշվել է, որ բարիտի արտահանման և վաճառքի ոլորտում գործունեություն ծավալող  թուրքական CS Global-ը 2022թ․ առաջին եռամսյակում Մունդսվիլ քաղաքում բացելու է իր առաջին արտադրական ձեռնարկությունը։

Ընկերությունը, որն ԱՄՆ-ում գործելու է ADO Industries Inc. անվամբ, նախատեսում է 10 միլիոն դոլար ներդրում կատարել այդ ձեռնարկությունում։ Ձեռնարկությունը 47 մարդու համար ապահովելու է ամբողջական դրույքով զբաղվածություն։

 --00—ՄՀ