Դոնալդ Թրամփի ու սոցցանցերի հակադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News   

Թրամփ

Նախագահ Թրամփը սպառնաց վերահսկողություն սահմանել կամ ուղղակի փակել սոցիալական ցանցերի ընկերություններն այն բանից հետո երբ Twitter - ն առաջին անգամ մի շարք նախազգուշացումներ է ավելացրել Թրամփի մի քանի թվիթերյան գրառումների վերաբերյալ, որով խորհուրդ է տվել օգտատերերին ստուգելու գրառումների իսկությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփը վերահաստատեց քաղաքական կողմնակալության իր մեղադրանքը առանց փաստացի ապացույց բերերլու՝ընդգծելով իր գրառման մեջ, որ հանրապետականները կարծում են, որ սոցցանցերը լիովին լռեցնում են պահպանողականների ձայները: Նա սպառնաց կարգավորումներ մտցնել կամ փակել դրանք: Նախագահը կոչ արեց սոցցանցերին վերանայել իրենց մոտեցումները:

Twitter- ի և Facebook- ի ներկայացուցիչներն անհասանելի էին մեկնաբանությունների համար Թրամփի թվիթերի վերաբերյալ: Ընկերությունների բաժնետոմսերը որոշակի անկում գրանցեցին այս զարգացումներից հետո:

Առավոտյան գրառումներում հանրապետական նախագահը կրկին անդրադարձել էր փոստով քվեաթերթիկների հարցին և նույնատիպ գրառում կատարել, որի արդյունքում Twitter- ը կոչ էր արել իր օգտատերերին ստուգելու գրառման փաստացի իսկությունը:

Տեխնոլոգիական այս ընկերության այդ քայլը հանգեցրեց քննադատության նախագահ Թրամփի կողմից, ով մեղադրեց ընկերությանն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս