ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Իտալիայի իրավապահ մարմինները բացահայտել են պետծառայողների և գործարարների հանցավոր արարքը, որով պետական պատվերներ են իրականացրել՝ հօգուտ «Նդրանգետա» հանցավոր կլանի: Այդ մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը:
Ըստ փոխանցվող տվյալների՝ ներկայումս Իտալիաի տարբեր շրջաններում ոստիկանության շուրջ 500 աշխատակիցներ տասնյակ ձերբակալություններ են իրականացնում: Նաև ավելի քան 103 մլն եվրոյի ակտիվների և ձեռնարկությունների բռնագրավում է ընթանում, որոնք ենթադրաբար պատկանում են «Նդրանգետա»-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայում 94 մաֆիոզ է ձերբակալվել Եվրամիության փողերի հետ կապված մեքենայությունների համար։