Ֆիջին ամբողջությամբ հաղթահարել է կորոնավիրուսը. ապաքինվել է COVID-19-ով վերջին վարակակիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

фиджи

Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Մբաինիմարաման հայտնել է, որ իր երկիրը ամբողջությամբ ազատվել է կորոնավիրուսային հիվանդությունից: Այդ մասին նա հայտարարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն այստեղ գրանցվել էր մարտի 19-ին։

Երկրում, ընդհանուր առմամբ, կար կորոնավիրուսով 18 վարակակիր: Հունիսի 5-ին երկրում բուժվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը:

Նշենք, որ երբ մարտի կեսերին հայտարարվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքի մասին, Ֆիջիի՝ 930 000 բնակչությունը խուճապի մեջ էր:

--0-- ՍՊ

Տեսանյութեր

Live

Լրահոս