ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Հունիսի 7-ին` ժամը 10:51-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ղ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել․ վնասվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Շտապօգնության աշխատակիցները ուղևոր Էրիկ Կ․-ին (ծնված 1988 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի եղել։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը։
--0-- ՍՊ