Պուտինն ընտրատեղամաս է գնացել առանց պաշտպանիչ միջոցների, օգտագործել է մեկանգամյա գրիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին մասնակցել է երկրի սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին: 

Ըստ աղբյուրի՝ ընտրատեղամասում նախագահն անձնական պաշտպանության միջոցներ չի օգտագործել, եղել է առանց դիմակի և ձեռնոցների, սակայն քվեաթերթիկը նրան փոխանցող ընտրական հանձնաժողովի անդամը եղել է դիմակով և ձեռնոցներով: Սակայն նա օգտվել է միանգամյա օգտագործման գրիչից, որն անձամբ հանել է փաթեթից ստորագրելու համար ընտրողների ցուցակի համապատասխան սյունակում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում հուլիսի 1-ին ավարտվում է սահմանադրական փոփոխությունների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս