Մոնակոյի իշխանուհին, Չեխիայի վարչապետի կինը՝ ամենաէլեգանտ 1-ին տիկնանց շարքում․ Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հավաքված տարբեր երկրների առաջին տիկնանց, որոնց թվում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Առաջին տիկնայք մասնակցել են Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին, ինչպես նաև համատեղ լուսանկար են արել:

Thumbnail

Նախ նրանք իրենց  ամուսինների հետ Ելիսեյան պալատ են գնացել: Այնտեղից բարձրաստիճան հյուրերն ուղևորվել են Հաղթական կամարի մոտ, որտեղ կազմակերպվել էր պաշտոնական արարողություն: Մինչդեռ երեկոյան ղեկավարներն ու նրանց տիկնայք մասնակցել են պաշտոնական ընթրիքին:

Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, որը կրել է Փարիզի մռայլ ու անձրևոտ եղանակին համահունչ մոխրագույն էլեգանտ վերարկու ու դրան սազական զգեստ:

Մինչդեռ հյուրընկալող երկրի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը մեկ օրվա ընթացքում երեք անգամ զգեստափոխվել է:

Ամենաէլեգանտ հագնված առաջին տիկնանց շարքում են ընդգրկվել նաև Մոնակոյի իշխանուհի Շառլենը, Չեխիայի վարչապետի կին Մոնիկա Բաբիսովան:

Ֆրանսիայի առաջին տիկինն ու Մոնակոյի իշխանուհին

Thumbnail
Thumbnail