ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։ Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։
Արդյունքում Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ։
Կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նախապատրաստվում են նյութեր։
Բնակչության անդորրով մտահոգ՝ ոստիկանության նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են։
--00—ԼՄ