Ֆլորիդայում հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները ամբողջապես զբաղեցված են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

ֆլորիդա

Ֆլորիդան և մի շարք այլ նահանգներ, ներառյալ Արիզոնան, Թեքսասն ու Հարավային Քարոլիանան վերաբացված առաջին նահանգներից են, ուր արձանագրվում է COVID-19 դեպքերի աննախադեպ աճ: Այս մասին գրել է «Ամերիկայկի ձայնը»։

Էնդրյու Պասթևսկին, ով ղեկավարում է Մայամիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը, հայտնում է, որ հիվանդանոցը մեծացրել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների թվաքանակը, սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Այս օրերին ԱՄՆ-ում գրանցվել է օրական ավելի քան 60,000 COVID-19 նոր դեպքեր: Աճ է գրանցում նաև մահացածների թիվը:

Օրերս Ֆլորիդայում արձանագրվեց հիվանդների ու մահացածների թվաքանակի հակառեկորդ՝ համավարակի 9,000 նոր դեպք և 120 մահ: Բժիշկ Պասթևսկին կոչ է անում կրել դիմակներ, քանի որ դրանք 70-75 տոկոսով նվազեցնում են վիրուսի փոխանցումը: Նա ընդգծում է՝ հիվանդությունը սպառնում է ոչ միայն մեծահասակներին, այլև երիտասարդներին, որոնք շատ ժամանակ են անցկացնում դրսում:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսը կոչ է արել նահանգի բնակչությանը խուճապի չմատնվել: Ֆլորիադան այն նահանգների շարքում է, որոնք չեն հրապարակել հիվանդների թիվը, սակայն նահանգի մի քանի տասնյակ հիվանդանոցներ այս շաբաթ հայտնում են վերակենդանացման բաժանմունքների ամբողջապես զբաղեցրած լինելու մասին: --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս