Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի ԲԿ` տեղում ծանոթանալու բռնի տեղահանվածների առողջական վիճակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

380899119_624376856550855_6364154403170927672_n

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը:

Նախարարին ներկայացվել է պացիենտների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր:

ըֆռգհֆ

Նա եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները:

Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով պացիենտներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ:

Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում։

--00—ՅՄ