Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան․ Ալիևայի «պատասխանը» Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

ю

Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորաես, ասված է.

«Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործը արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի:

Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ էր արել:

Տեսանյութեր

Live

Լրահոս