Շատ դժվար է լինելու 0-ին հասնել միայն կորոնավիրուսի հետ ապրել սովորելով․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Երեկվա դրությամբ հաստատված 201 դեպք ունենք, կատարված  1710 թեստերերից, ինչը տեղավորվում է այն միտման շրջանականերում, որի մասին վերջին շաբաթներին խոսում ենք, այսինքն յուրաքանչյուր հաջորդ շաբաթ 50-ից 100 դեպքով ցածր է նախորդ շաբաթվա այդ նույն օրվա համեմատ։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն տրամաբանությունը, որ հնարավորություն ունենք թվերը իջեցնելու, մենք նաև դրանից բխող իրավիճակի արդյունքում կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում ունենք բավական թեթև վիճակ, թե՛ սովորական մահճակալների, և թե՛ռեանիմացիոն մահճակալների առումով։ Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, որը իհարկե դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում»,- ասաց Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի՝ հաղթահարման փուլը շարունակվում է և կանոններին հետևելն իր արդյունքները տալիս է․

«Զրո թվին մոտենալու նպատակ, կարծում եմ չպետք է դնենք, 50-100 թվի շրջանակաում մնալը նույնպես մեզ համար պետք է ընդունելի լինի։ Այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնելու 0 -ին, միայն կանոնների պահպանմամբ»։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս