Արփի Հարությունյանը՝ «Հայրենիք» հիմնադրամի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Արփի Հարությունյան

«Հայրենիք» հիմնադրամը նոր խոսնակ ունի: Այդ մասին տեղեկանում ենք Արփի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: 

«Հիմա հայրենիքի արցախյան հատվածում ենք։ Եվ հենց այստեղից ուզում եմ տեղեկացնել, որ միանում եմ «Հայրենիք»-ի թիմին։

Իմ՝ ավելի քան 15-ամյա լրագրողական, խմբագրական, հաղորդավարական ու հանրային կապերի մասնագետի փորձը կօգտագործեմ նաև հաղորդակցության առումով ավելի ամուր հայրենիք ստեղծելու նպատակով»,- գրել է նա։

--00--ԱԹ