ԱԱՏՄ-ում քննարկել են կարանտինի շրջանում տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմում: Օրակարգում ՀՀ-ում կարանտինի շրջանում ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն են եղել, այս առումով աշխատանքների կազմակերպմանն ու ստուգայցերի անցկացմանն առնչվող հարցեր։

Հատուկ շեշտադրվել են նաեւ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների գործընթացի պատշաճ անցկացմանն առնչվող հարցեր։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը տվել է հանձնարականներ՝ տարեկան ստուգումներն իրականացնել՝ բացառելով բացթողումները, միաժամանակ խստագույնս պահպանել օրենքով տեսչական մարմնին վերապահված գործառույթների շրջանակը։

--00--ԱՀ