ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ կյանքից հեռացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:
«Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի նախկին առողջապահության նախարար Նորայր Դավիդյանցը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»:
--00--ԱԹ