ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին:
«Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.
Հասկանո՞ւմ եք, որ անհնար է չպատասխանել:
Պատկերացնո՞ւմ եք պատասխանի ուղղությունները:
Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր է գնում գործընթացը, և ինչե՞ր դեռ կլինեն:
Ունե՞ք իրական կամք և հնարավորություն՝ խելագար Ալիևին կանգնեցնելու:
Հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք:
Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին` Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»։
--00—ԼՄ