ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերոսների դպրոցներին ոսկե մեդալներ շնորհելու որոշում է կայացրել:
«Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգեւատրել ՀՀ ԿԳՄՍ ոսկե մեդալներով»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
--00—ԼՄ