Կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ գիտակցմամբ․ ՄԻՊ-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_10-20-27

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ․

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: 

Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։

Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ գիտակցմամբ և հարգանքով։ 

Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գործադրի առավելագույն ջանքեր ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար: 

Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն և ամենայն բարիք»:

--00—ՅՄ