Արսեն Թորոսյանը չի բացառում, որ կարող է ուղիղ հարված լինել բժշկական ենթակառուցվածքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

արսեն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գորիսի շտաբից ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիրախները ռազմական օբյեկտներն էին ու քաղաքացիական ենթակառուցվածները:

«Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, և որևէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները և՛ ռազմական օբյեկտներն էին, և՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը չի բացառել, որ կարող է ուղիղ հարված լինել բժշկական ենթակառուցվածքներին, Ինչը պատերազմական հանցագործություն է։ 

--00—ԼՄ