Վերջին 1 օրում COVID-19-ից 5 մարդ է մահացել. նրանք եղել են 55, 59, 72, 84, 92 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

մահ

Հոկտեմբերի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որից 45110-ը՝ առողջացած, 995-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Ունենք 178 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ