Դժվար է իդենտիֆիկացնել ԱԹՍ-ները, քանի որ դրանք հաճախ խոցվում են մինչև սահմանին հասնելը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Դժվար է իդենտիֆիկացնել ԱԹՍ-ները, քանի որ դրանք հաճախ խոցվում են մինչև սահմանին հասնելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ դժվար է ասել թվեր, քանի որ դրանք խոցվել են տարբեր բարձրույթունների և հեռավորությունների վրա։

«Մենք սկզբում նշել էինք, որ An-2-ներն օգտագործվում են, որպեսզի մեր ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնեն, որ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն, բայց, ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, որ խոցելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են նաև որպես հարվածային», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

--00--ԱՀ