Վերջին 1 օրում COVID-19-ից 28 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 3 է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

մահ

Նոյեմբերի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որից 56466-ը՝ առողջացած, 1391-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Ունենք 639 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է:

--00—ԼՄ