Ռուս փրկարարները Ստեփանակերտում են՝ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

ռուս փրկարար

ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խմբում ընդգրկված են ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, կապի մասնագետներ և այլք: Վերջիններս իրենց հետ վերցրել են անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար:

Տեղում կքննարկվի խումբը 150 փրկարարների և թռիչքի պատրաստ աէրոմոբիլային ռազմական հիվանդանոցի հաշվին ընդլայնելու հարցը:

--00--ԱԹ