Ասադը շնորհակալություն է հայտնել ռուս փրկարարներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

եվեվեֆ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Ջեբլա քաղաք, որտեղ աշխատում են ռուս փրկարարները և շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած օգնության համար՝ հավելելով, որ սիրիացի ժողովուրդը երբեք չի մոռանա Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Ջեբլա քաղաք, որտեղ աշխատում են ռուս փրկարարների խումբը, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնի երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում նրանց օգնության համար: Ասադը հիացած է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների աշխատանքով, որոնք շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում՝ Սիրիայի քաղաքացիների կյանքի համար մղվող պայքարում»,-հայտնել են գերատեսչությունից։

--00—ՅՄ