ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է պատերազմի ժամանակ Իսկանդերի կիրառության մասին:
Հարցին՝ ինչո՞ւ չկիրառվեց պատերազմի ժամանակ Իսկանդերը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա»: Ճշտող հարցին՝ իսկ Շուշիի վրա՞ է կրակել, Մովսես Հակոբյանը կրկնել է. «Ես գիտեմ՝ որտեղի վրա, բայց չեմ ասի»:
Նշենք, որ Իսկանդերը կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգեր են, որոնք Հայաստանը փեռք է բերել ՌԴ-ից:
--00—ԼՄ