Քեթիի բնակիչները հանդիպել են ռուսաստանի դեսպանի հետ․ Մ1 միջպետական ճանապարհը բաց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հասարակական

Շիրակի մարզի Մ1 միջպետական ճանապարհը, որն այսօր առավոտյան փակել էին Քեթի բնակավայրի բնակիչները, արդեն բաց է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը։

Հիշեցնենք, որ գյուղացիները ճանապարհը փակել էին, որովհետեւ ըստ նրանց՝ Քեթիից մեկ բնակիչ գերավարության մեջ է ընկել։ Խոսքը Արցախի Հին Շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած տղաներից մեկի մասին է։ Համացանցում տարածված տեսանյութերից նրանք ճանաչել են իրենց հարազատին։

«Հանդիպել ենք մարզպետի հետ ու խնդիրը ներկայացրել։ Հետո էլ մարզպետի հետ միասին գնացել ենք Ռուսաստանի հյուպատոսի մոտ։ Նրանց մոտ էլ ենք խնդիրը բարձրացրել։ Մեզ հույս են տվել, որ զբաղվում են էդ հարցերով»,-տեղեկացրեց Սահակյանը։

--0--ԿԿ