Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

Անկարա ԱԹՍ

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ 

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։ 

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել  Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։  Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։ 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս