Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 390 նոր դեպք, 192-ը՝ Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1

Նախօրեին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 390 նոր դեպք, որից 192-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 553 անձ: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 022 նմուշառում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ընդհանուր առմամաբ մարտի 5-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 272 262 դեպք, ապաքինվել՝ 266 563 մարդ:

Դրականության ցուցանիշը. օրական 1,77 %, վերջին 14 օրը – 1,62 %, վերջին 7 օրը – 1,31%:

--00—ԼՄ