Ողբերգական վթար՝ Լոռիում. 23-ամյա ոստիկանը մահացել է, ընտանիքի 3 անդամները՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Մարտի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմանում Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է, գրում է Այս SHAMSHYAN.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:  

նկար

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները

Դեպքի փաստովհարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:   

Ըստ աղբյուրի՝ մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: 

նկար

--00—ԼՄ