Երևանում մեկնարկել են փոսալցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News   

փոս

Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար:

Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանը աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս:

Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

--00—ՄՀ