Ասֆալտը աղի պատճառով քայքայվել է, ե՞րբ ենք սկսում փոսալցումը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ասֆալտը աղի պատճառով քայքայվել է, ե՞րբ ենք սկսում փոսալցումը։ Այսօր այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի ավելի մեծ քանակով աղ ենք օգտագործել, որը արտահայտվել է ասֆալտի ծածկույթի քայքայմամբ, արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք։ Պարոն Հովհաննիսյան, ենթադրում եմ՝ մրցույթներն ամփոփվում են, մեծ ծավալի գործ պետք է իրականացնենք, եղանակներն էլ ոնց որ արդեն թույլ են տալիս։ Կարող ա՞ ժամկետների մասին մի երկու բան ասեք», - դիմելով քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ