Մեծերն ասում էին՝աղը մեխեք սեղանին, որ կանայք չմոռանան, նախարարը ճիշտ է՝ այդ սովորույթը պետք է փոխել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Առողջապահության նախարարությունն ամիսներ շարունակ վերլուծությունների արդյունքում է նման որոշման եկել, զարմացած եմ, որ այդ թեման այդքան քննարկվեց, սարսափելի բան չկա, որ աղը չլինի սեղանին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության առաջարկած՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին:

«Նախարարը ճիշտ է ասում՝ աղը չպետք է սեղանին լինի, օրինակ՝ հայրս հաց ուտելիս առանց ճաշը փորձելու աղ էր լցնում: Բոլորս գիտենք, որ շատ աղ օգտագործելը վտանգավոր է, մեր մեծերն ասում էին, աղը մեխեք սեղանին, որ կանայք չմոռանան բերեն, նախարարը ճիշտ է՝ սովորույթի ուժը պետք է փոխել: Մարդիկ մեխանիկորեն են աղ ցանում, եթե աղը սեղանին չդրվի՝ կմոռանան, դրանից միայն  ու միայն շահելու ենք»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։